Գևորգ Մարտիրոսյանը ծնվել է 1995 թվականի մարտի 7-ին։ Հինգ տարեկանից հաճախել է «Մանկունք» եկեղեցու երգչախումբը՝ մաեստրո Շոթա Վարդանյանի ղեկավարությամբ և Սուրբ Սարգիս եկեղեցում կատարել Մակար Եկմալյանի «Պատարագ»-ը։ Երգչախմբի լուծարումից հետո ընդունվել է Երևանի Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ 2012 թվականին ընդունվել է Երևանի Մշակույթի համալսարան՝ մաեստրո Էդուարդ Բեգլարյանի դասարան։ Ուսման ընթացքում մասնակցել է բազմաթիվ փառատոների և արժանացել պատվավոր մրցանակների։ 2015 թվականին թողարկել է իր առաջին երգը՝ գործիքավորելով Սայաթ-Նովայի «Աշխարհումս ահ չեմ կաշի» ստեղծագործությունը (գործիքավորում՝ Գուրո Գասպարյան)։ Ներկայումս Գևորգը համագործակցում է գործիքավորող Գևորգ Հովհաննիսյանի հետ և դասավանդում է որպես վոկալի ուսուցիչ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում։ Ազատ ժամանակ սիրում է դիտել ֆիլմեր և ֆուտբոլային հանդիպումներ։ Վաղ տարիքից զբաղվել է նաև մեդիա ոլորտով և լրագրությամբ։
Կապվել ինձ հետՀետաքրքրվա՞ծ եք համագործակցությամբ կամ պարզապես ցանկանում եք կապվել: Գրեք ինձ:
Գրել